Jerusalem Nano Bible ընկերությունը հայտնել է, որ ստեղծել է աշխարհի ամենափոքր Աստվածաշունչը: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:
Միկրոաստվածաշնչում ամբողջ Նոր Կտակարանը «տեղավորվել է» եղունգի չափ մակերեսով չիպում: Այն պարունակում է Նոր Կտակարանի բոլոր 27 գրքերը: Այստեղ տառերը հնարավոր է կարդալ միայն մանրադիտակի միջոցով, քանի որ ամեն տառը մետրի 18 միլիոներորդի չափով է:
Աշխարհի ամենափոքր Աստվածաշունչը բոլոր կողմերից 4.76 մմ է:
Ընկերությունում այժմ սպասում են, որ իրենց ստեղծածը «գնահատեն» Գինեսի ռեկորդների գքրի գրասենյակում…

Read the original article: Armenia